Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իրանական նավթով առաջին տանկերն ուղևորվել է Եվրոպա

Իրանական նավթով առաջին տանկերն ուղևորվել է Եվրոպա
15.02.2016 | 16:38

Ռուսաստանի սահմաններից դուրս «Լուկօյլ» խմբի բոլոր մատակարարումներն իրականացնող Litasco ընկերության նավը դուրս է եկել Խարք կղզու բեռների տերմինալից դեպի Պարսից ծոց։ «Լուկօյլ» խումբը և իսպանական Compania Espanola de Petroleos ընկերությունն անցած ամիս ծրագրել են Իրանից եվրոպական նավահանգիստներ նավթի տեղափոխումը։ Իրանական նավթային գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ մոտ ժամերին կբեռնվեն բեռներ ֆրանսիական, իսպանական և չինական ընկերությունների համար։ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իսպանիայի ընկերությունների գնած իրանական նավթի 4 մլն բարելով տանկերները մեկ օրում Իրանից կուղարկվեն Եվրոպա։

Դիտվել է՝ 2481

Մեկնաբանություններ